Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը:
«Քննարկելու հարցեր կան, կան ավանդական հարցեր, որոնք վերաբերում են մեր ռազմատեխնիկական և ռազմական համագործակցությանը, և, իհարկե, մեր խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված հարցերը, որը կատարում է Լեռնային Ղարաբաղում առկա խնդիրները»,- հայտարարել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը՝ Մոսկվայի միջազգային անվտանգության հարցերով 10-րդ խորհրդաժողովի շրջանակներում:
Նա վստահություն է հայտնել, որ տարածաշրջանում գլխավոր կայունացնող գործոնը շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարի ռեժիմի պահպանումն է: