Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին, գրում է Новости-Грузия-ն։
«Երևանում հզոր պայթյունի մասին տեղեկությունները ցնցող են: Ցավակցում ենք ողբերգության զոհերի ընտանիքներին և հարազատներին։ Բոլոր վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Մենք մեր հայ ընկերների հետ ենք այս դժվարին պահին»,- գրել է Վրաստանի ԱԳՆ-ն Twitter-ում։
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ, ավելի քան 60-ը՝ վիրավորվել։
Պայթյունը որոտացել է կիրակի Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնի մոտ գտնվող առևտրի մեծածախ շուկայում, ինչը հրահրել է փլուզումներ և հրդեհ։ Կրակը մեկուսացվել է միայն այսօր առավոտյան։ Փլատակների վերացումը շարունակվում է: