Այս պահին հայտնի է, որ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով․ մասնակի փլուզվել է երեքհարկանի շինություն: Փլատակներն ընդգրկում են 8000-9000 քառակուսի մետր տարածք։ Երևանի և հարակից մարզերի փրկարար ծառայության ստորաբաժանումներում իրականացվում է ուժեղացված ծառայություն․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 350 փրկարարական ծառայող։ Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 10 տուժածի, 6 դի, ինչպես նաև 21 տրանսպորտային միջոց: Հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են, աշխատանքներին մասնակցում է մոտ 150 կամավոր։ Այս մասին «Լուրերի» թղթակցի հետ զրույցում հայտնել է արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Համբարյանը: