«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի: Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է նրանց անունները՝ Միսակ Մարգարյան, Անահիտ Մխիթարյան, Ջեմմա Նազարյան, Անահիտ Խալաթյան, Վարդան Քոչարյան և Գայանե Ավետիսյան։ «Լուրերի» նկարահանող խումբը վաղ առավոտից աշխատում է դեպքի վայրում: