Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրաուպադի Մուրմուին Հնդկաստանի Անկախության 75-ամյակի կապակցությամբ:
Ուղերձում ասվում է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության 75-ամյակի կապակցությամբ: Այդ տարիների ընթացքում Հնդկաստանը հասել է մեծ հաջողությունների՝ կառուցելով ժողովրդավարական պետություն, արձանագրելով նվաճումներ տնտեսության, գիտության և այլ բնագավառներում:
Մեր ժողովուրդներին միավորում են դարավոր սերտ բարեկամությունը, փոխադարձ հարգանքը, ինչպես նաև ազատության ու արդարության սկզբունքներին հավատարմությունը:
Հնդկաստանը շարունակում է լինել Հայաստանի վստահելի գործընկերը միջազգային ասպարեզում:
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի կբարձրացնենք:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»: