Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր խորին ցավակցություն է հայտնում օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին: Գովասանքի է արժանի արտակարգ իրավիճակների նախարարության և իրավիճակին արագ արձագանքած մյուսների ջանքերը:
«Կիսում ենք կորստի ցավը և մեր զորակցություն ենք հայտնում իրենց կորուստը սգացողներին»՝ ասել է ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լայթինեն: