Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր խորին ցավակցությունն է հայտնում օգոստոսի 14-ին Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին ու շուտափույթ ապաքինում է մաղթում բոլոր վիրավորներին։
«Արտակարգ իրավիճակների նախարարության և իրավիճակին արագ արձագանքած մյուսների ջանքերն արժանի են գովասանքի»,- ասված է դեսպանատան ուղերձում։