Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունը համերաշխություն է հայտնել Հայաստանին՝ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։
«Խորապես վշտացած ենք Երևանում տեղի ունեցած ավերիչ պայթյունից։ Մենք մեր խորին կարեկցանքն ու համերաշխությունն ենք հայտնում Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին։ Անկեղծ ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,- ասված է Twitter-ում Կիպրոսի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին Հայաստանի մայրաքաղաքի Սուրմալու առևտրի կենտրոնի տարածքում ուժգին պայթյուն էր որոտացել, որը խլել էր վեց մարդու կյանք։ Երկու տասնյակից ավելի տուժածներ գտնվում են հիվանդանոցներում։ Փլատակների տակ տուժածների որոնումները շարունակվում են։