Օգոստոսի 8-14-ը Հայաստանում իրականացվել է 6829 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 1713 նոր դեպք, առողջացել է 1704 քաղաքացի: Արձանագրվել է մահվան 6 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 430361 դեպք, որոնցից 417865-ը՝ առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 2162 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8643 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 172 116 թեստավորում: