Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած մահաբեր պայթյունի կապակցությամբ:
«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Երևանի «Սուրմալու» շուկայի պայթյունի հետևանքով իրենց հարազատներին կորցրած ընտանիքներին։ Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- թվիթերյան էջում գրել է Վարհեին։