Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին:
«Խորին ցավակցություններս ու զորակցությունս եմ հայտնում Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված անձանց հարազատներին, իսկ վիրավորներին՝ առողջություն ու արագ ապաքինում:
Թող Աստծո հովանու ներքո բոլոր անհետ կորածները ողջ-առողջ գտնվեն, և հայ ազգը զերծ մնա նման ողբերգություններից»,- գրել է Բեգլարյանը: