ԱԻՆ-ը թարմացրել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած համարվող անձանց թվի վերաբերյալ տվյալները: ԱԻՆ տվյալներով` «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝
1․ Արամ Հայրապետյան (ծնված 1981 թ․)
2․ Մարատ Շահբազյան
3․ Սիրարփի Խաչատրյան
4․ Մարիամ Խաչատրյան
5․ Հարութ Գարաքյան
6․ Գագիկ Կարապետյան
7․ Արտավազդ Հայրապետյան
8․ Էռնա Գրիգորյան (ծնված 1980 թ․)
9․ Հրաչյա Սարգսյան (ծնված 1976 թ․)
10․ Վաչագան Եղոյան (ծնված 2000 թ․)
11․ Վանիկ Ամիրխանյան
12․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)
13․ Արամ Հարությունյան
14․ Դավիթ Մխիթարյան
15․ Մելինե Տալոյան (ծնված 1997 թ․)
16․ Լյուբա Գրիբովա (ՌԴ քաղաքացի, ծնված 1959 թ․)
17․ Մարիամ Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի)
18․ Վանիա Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի, ծնված 2016 թ․)
19․ Էդրիս Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի, ծնված 2002 թ․)
20․ Քիոմարս Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի, ծնված 1972 թ․)
21․ Մոնիրե Նադերի (ԻԻՀ քաղաքացի)
22․ Մեհրի Թահերի (ԻԻՀ քաղաքացի)
23. Գեղամ Պետրոսյան (ծնված 1985 թ․)
Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում ԱԻՆ-ը խնդրում է զանգահարել «911» թեժ գիծ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։