ՀՀ առողջապահության նախարարությունը թարմացված տվյալներ է հաղորդել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների ու զոհերի թվի մասին:
««Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 6 մարդ մահացել է: Բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվն այս պահին 61 է:
Տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 21 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:
Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել»,- հայտնում են ԱՆ-ից: