«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 13 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Բժշկական կենտրոններ տեղափոխվածների ընդհանուր թիվը 61 է:
Ունենք 6 մահ»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ: