ՇՄՆ-ից ներկայացնում են տեղեկություններ օգոստոսի 14-15-ին մայրաքաղաքի մթնոլորտային օդի որակի մասին:
«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունով պայմանավորված՝ մթնոլորտային օդի աղտոտվածությունը հիմնականում տարածվել է Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում:
Շենգավիթ վարչական շրջանի մթնոլորտային օդում գետնամերձ օզոնի, ազոտի և ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները: Փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 4.2 անգամ՝ կազմելով 0.628 մգ/մ³:
Կենտրոն վարչական շրջանի մթնոլորտային օդում որոշված գետնամերձ օզոնի և ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները: Փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 1.4 անգամ՝ կազմելով 0.215 մգ/մ³, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 1.1 անգամ՝ կազմելով 0.043 մգ/մ³»,- նշված է հաղորդագրության մեջ: