Հունաստանի արտաքին գործերի նախարարությունն օգոստոսի 14-ին «Թվիթերի»-ի միկրոբլոգում ցավակցել է Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: Այդ ժամանակ հայտնի էր ողբերգության մեկ զոհի մասին:
«Մտահոգված ենք Երևանում ավերիչ պայթյունով, որն առնվազն մեկ մարդու մահվան պատճառ է դարձել: Խորապես ցավակցում ենք նրա ընտանիքին, հայ ժողովրդին և Հայաստանի կառավարությանը, տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում, և հաջողություն՝ փրկարարներին որոնողական աշխատանքում»,- ասված է գրառման մեջ: