Կիրակի հրդեհ է բռնկվել Եգիպտոսի երկրորդ խոշոր քաղաք Գիզայի ղպտի քրիստոնեական եկեղեցում, ինչի հետևանքով զոհվել է 41 մարդ, մեծ մասը՝ երեխաներ, գրում է Reuters-ը:
Հրդեհը սկսվել է առավոտյան ժամը 9-ին պատարագի ժամանակ, որին ներկա է եղել մոտ 1000 մարդ:
Հրդեհը արգելափակել է եկեղեցու մուտքը՝ սկսվել է հրմշտոց, զոհերի մեծ մասը մահացել է ծխի պատճառով:
Եգիպտոսի ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ երկրորդ հարկի օդորակիչում հրդեհը բռնկվել է էլեկտրականության անսարքության հետևանքով։
Կառավարությունը հայտարարել է, որ մահացածների ընտանիքները կստանան 100000 եգիպտական ֆունտ (5220 դոլար):
Էլեկտրական հրդեհները Եգիպտոսում հազվադեպ չեն: 2020 թվականի վերջին հիվանդանոցում բռնկված հրդեհից, որտեղ բուժվում էին COVID-19 հիվանդները, մահացել էր 7 մարդու:
Կահիրեում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը ցավակցություն է հայտնել «Նորին Սրբություն Թավադրոս Պապին, Ալեքսանդրիայի Պապին և Սուրբ Մարկոսի Աթոռի պատրիարքին, Եգիպտոսի Արաբական Հանրապետության ժողովրդին, հատկապես՝ ղպտի եղբայրներին, Աբու Սեֆեյն եկեղեցում տեղի ունեցած հրդեհի զոհերի համար՝ շուտափույթ ապաքինում մաղթելով բոլոր տուժածներին։