ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տարածքում շրջելուց հետո «Լուրերի» թղթակցի հետ զրույցում նշեց, որ մարդիկ շատ են մոտենում տարածքին։ «Հիմա մարդկանց հեռու պահելու խնդիրն է։ Դեռ վառվում է, և տակն ամենայն հավանականությամբ դեռ պայթուցիկ նյութեր կան։
Տակը մարդիկ մնացած կլինեն. հնարավորինս արագ դուրս հանելն է առաջնային խնդիրը։
Հիմա անընդհատ մարդիկ են դուրս բերում Ոստիկանությունը և Շտապ օգնության աշխատակիցները»,- նշեց Ալեն Սիմոնյանը։