Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը «Լուրերի» թղթակցի հետ զրույցում ասաց որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում նախնական տեղեկություններով հրավառության նյութերի պահեստ է պայթել. «Տարհանվածների մասին տեղեկությունները ճշտվում են, բայց չճշտված տեղեկություններով մոտ 4 տասնյակ տուժածներ ունենք, որոնք արդեն բժշկական կենտրոններ են տեղափոխվել, նշվում է մեկ զոհի մասին»,-ասաց փոխքաղաքապետը։
Նա հայտնեց, որ դեռ աշխատանքներ են տարվում կրակի օջախները մարելու ուղղությամբ՝ որ հնարավոր լինի փլատակների հետ աշխատել. «Միգուցե փլատակների տակ տուժածներ կլինեն»,- նշեց Գևորգ Սիմոնյանը։
Իսկ այն հարցին ի պատասխան, թե ինչի հետևանք է պայթյունը, և ովքեր են պատասխանատուները, նա ասաց, որ դեռ վաղ է այդ ամենի մասին խոսելու համար. «երբ պատճառները պարզ լինեն, պատասխանատուներն էլ պարզ կլինեն, և այդ ժամանակ արդեն կարելի է քննարկել»,-նշեց փոխքաղաքապետը։