Modex գործակալությունը ՊԵԿ տվյալների հիման վրա կազմել է ՏՏ ոլորտի խոշոր հարկատուների ցանկը 2022 թ. 1-ին կիսամյակում՝ տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:
2022 թ. 2-րդ եռամսյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկվել է 39 ՏՏ ընկերություն:
2022 թվականի 1-ին կիսամյակում 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված այդ ընկերությունները վճարել են 25.2 մլրդ դրամի հարկ և վճար, որից 4.3 մլրդ դրամը շահութահարկի գծով, իսկ 16.2 մլրդ դրամը՝ եկամտահարկի գծով:
Համեմատության համար՝ 2021 թ. ամբողջ տարվա ընթացքում 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված ՏՏ ընկերությունները վճարել են ընդամենը 38.7 մլրդ դրամի հարկ և վճար: