Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տաղավարը կրկին լավագույնն էր՝ «8848 Երիտասարդական փառատոն» 2022-ին՝ հայտնում են նախարարությունից:
Օգոստոսի 12-ին՝ երիտասարդների միջազգային օրը, Կապան համայնքում կայացած «8848 Երիտասարդական փառատոն» 2022-ին իր մասնակցությունն է ունեցել նաև ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը։
Փառատոնի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսին ՊՈԱԿ-ը ներկայացրել է իր ենթակայության տակ գտնվող՝ Սյունիքի մարզի բնության հատուկ պահպանվող տարածքները և զբոսաշրջային գրավչությունները։
Տաղավարում ցուցադրվել են նաև ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի ԲՀՊՏ-ների տարածքում արված լուսանկարներ և տեսանյութեր, «Արևիք» ազգային պարկում տեղակայված վրանային ճամբարը և տեղեկատվական գրքույկներ։
Փառատոնի ավարտին տեղի է ունեցել քվեարկություն, որի արդյունքում, երկրորդ տարին անընդմեջ, ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ն արժանացել է մրցանակի, այս անգամ՝ «Ամենագեղեցիկ տաղավար» անվանակարգում։