Սպասվում է, որ սեպտեմբերից Ղազախստանը կսկսի իր նավթի մի մասը վաճառել Ադրբեջանի խոշորագույն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով, քանի որ այլընտրանք է փնտրում այն երթուղուն, որը Ռուսաստանը սպառնացել է փակել՝ հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով երեք աղբյուրի:
Ղազախականի նավթի արտահանումը կազմում է համաշխարհային մատակարարումների ավելի քան 1%-ը կամ օրական մոտավորապես 1,4 մլն բարել: 20 տարի շարունակ ղազախական նավթը Կասպից խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) միջոցով տեղափոխվել է ռուսական սևծովյան Նովոռոսիյսկ նավահանգիստ, որն էլ ապահովել է մուտքը համաշխարհային շուկա:
Reuters-ի զրուցակիցը հայտնել է, որ երբ հուլիսին ռուսական դատարանը սպառնացել է փակել ԿԽԿ-ն, Ղազախստանը սկսել է այլընտրանքներ փնտրել:
Ղազախական պետական նավթային ընկերությունը՝ «Կազմունայգազը», նախնական բանակցություններ է վարում ադրբեջանական պետական SOCAR ընկերության հետ: Նա ցանկանում է թույլտվություն ստանալ տարեկան 1,5 մլն տոննա նավթ տեղափոխելու ադրբեջանական խողովակաշարով: