Զապորոժիեի ատոմակայանի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի դիրքորոշումը հարցեր է առաջացնում՝ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքները:
«Ուկրաինայի ղեկավարությանն ուղղված ոչ մի ուղերձ նա չհնչեցրեց։ Նա կա՛մ ի վիճակի չէ, կա՛մ չի ուզում ընդունել իրականությունը»,- նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:
Զախարովան ընդգծել է, որ ամռան սկզբին Գուտերեշի և գլխավոր քարտուղարության պատճառով է ձախողվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) համաձայնեցված և նախապատրաստված առաքելության այցը ատոմակայան: ՌԴ ԱԳՆ-ում կարծիք են հայտնել, որ նոր այցի նախապատրաստման դեպքում իրավիճակը կարող է կրկնվել: