ԱՄՆ-ի ազդեցությունը պաշտոնական Կիևի վրա հասել է այնպիսի մասշտաբների, որ Վաշինգտոնը հետզհետե դառնում է Ուկրաինայի հակամարտության կողմ։ Այդ մասին ТАСС-ի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարարության Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևը։
«Կիևի վրա Վաշինգտոնի ազդեցության աստիճանը գերազանցում է բոլոր հնարավոր սահմանները: Բացի լայնածավալ ռազմական ու ֆինանսական օգնությունից, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ռեժիմին բարոյական աջակցությունից՝ ամերիկացիները հետզհետե դառնում են հակամարտության անմիջական կողմ»,- նշել է դիվանագետը:
Դարչիևի խոսքով՝ ուկրաինացի պաշտոնյաներն իրենք են հայտարարում այդ մասին:
«Մասնավորապես, Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավարի տեղակալ, գեներալ Վադիմ Սկիբիցկին վերջերս հայտարարել է, որ HIMARS համակարգերի հարվածներից առաջ ուկրաինացի զինվորականները խորհրդակցում են ԱՄՆ-ից համակարգողների հետ»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: