«Ձեռներեցության աշխարհի գավաթ 2022» միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի երկու ստարտափ: Այսօր ամփոփվել են ազգային փուլի արդյունքները, որին մասնակցել է 110 թիմ:
Մրցանակային գավաթները երկուսն են, ազդարարվում է հաղթողների անունները: HopShop և Text'n Pay Me ստարտափները լավագույնն են «Ձեռներեցության աշխարհի գավաթ 2022» մրցույթի Հայաստանի ազգային եզրափակիչում: Text'n Pay Me-ն ստեղծել է ստեղնաշար, որը հնարավորություն է տալիս տեքստային և ձայնային հրահանգներ ճանաչելով կատարել բանկային տարբեր գործարքներ, փոխանցումներ:
Մրցանակակիրները բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից դրամաշնորհի արժանացած ստարտափներից են։ Այն կուղղեն հավելվածի այոս տարբերակի նախագծմանը:
Ձեռներեցության աշխարհի գավաթի ազգային փուլին մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 110 ստարտափ, որից 8-ը Ռուսաստանից Հայաստան տեղափոխված մասնագետների թիմերն են, մեկը սփյուռքից:
Նժդեհ Հովհաննիսյան (Ամերիկյան համալսարանի ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի փոխտնօրեն) - 99-ը անցել են մրցության: 99-ից 34-ը անցան կիսաեզրափակիչ, եզրափակիչ անցան 12 թիմեր, և հաղթող երկուսը ներկայացնելու են Հայաստանը միջազգային մրցույթում:
Ձեռներեցության աշխարհի գավաթը ստարտափ ոլորտի ամենամեծ մրցույթներից է, ազգային կազմակերպիչը Հայաստանի ամերիկյան համալսարանն է, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ գործակցությամբ։ Մրցույթի առաջին՝ ազգային փուլի հաղթողները անցնում են միջազգային փուլ։
Դավիթ Սահակյան (ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ) - Մրցույթի կանոններին համապատասխան ժյուրիի անդամները գնահատեցին: Կարևոր էր՝ ինչքանով էին նրանք նորարարական, ինչքանով կարող են հաղթել միջազգային մրցույթը: Հաշվի ենք առել որ նման թիմ ներկայացնենք, որ ներկայացնեն Հայաստանը:
«Ձեռներեցության աշխարհի գավաթ 2022» միջազգային մրցույթին Հայաստանը մասնակցում է արդեն 2-րդ անգամ։ Երկրորդ տարին անընդմեջ Հայաստանը հնարավորություն է ստանում հեղինակավոր այս մրցույթի միջազգային փուլին մեկի փոխարեն ներկայանալ երկու ստարտափով: Այս տարի այն անցկավում է Սաուդյան Արաբիայում: