Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է՝ հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո՝ նշել են գերատեսչությունից: