Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի «Առողջապահական կազմակերպությունների համար բժշկական սարքավորումների և գույքի ձեռքբերում» ծրագրով ձեռք է բերվել և Երևանի ենթակայության 8 բուժհաստատություններին, այդ թվում՝ «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատուն, ««Նոր Արեշ» պոլիկլինիկա», թիվ 4, թիվ 8, թիվ 12, թիվ 17, «Նոր Արաբկիր» ԱԿ և «Արշակունյաց պոլիկլինիկա» ՓԲԸ-ներին տրամադրվել ուլտրաձայնային ստացիոնար հետազոտման սարք՝ 3 տվիչով: Նախաձեռնության առաջնային նպատակը վաղ շրջանում հիվանդությունների հայտնաբերումն է, կանխարգելումն ու արդյունավետ բուժումը: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Թիվ 4 պոլիկլինիկան վերակազմակերպման գործընթացում է: Նախատեսվում է բուժհաստատությունը հագեցնել ժամանակակից սարքավորումներով՝ մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով: Նույն ծրագրով 2022 թվականի նախատեսվում է տրամադրել նաև 34 միավոր բուժսարքավորում՝ ռենտգեն, այդ թվում՝ շարժական (շտապբուժօգնության ծառայության համար), ուլտրաձայնային հետազոտման սարքեր, ավտոռեֆկերատոմետրեր: