ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում մարզպետ Վահե Ղալումյանի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի և համայնքապետի հետ հետևել է Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ91+176-կմ96+176 հատվածի հիմնանորոգման աշխատանքներին։
Հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են պետական բյուջեի միջոցներով։
Աշխատանքները մեկնարկել են այս տարի, նախատեսվում է ավարտել 2022 թվականի վերջին։