Չինաստանի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել Լիտվայի նկատմամբ՝ Թայվան տրանսպորտի և հաղորդակցությունների փոխնախարար Ագնե Վայչյուկյավիչյուտեի այցելելու համար՝ հայտնել են Չինաստանի ԱԳՆ-ից։
Նշվում է, որ Պեկինը դադարեցնում է փոխգործակցությունը Լիտվայի տրանսպորտի նախարարության հետ։
«Այդ այցը լուրջ միջամտություն է ՉԺՀ-ի ներքին քաղաքականությանը, ինքնիշխանության ոտնահարում և տարածքային ամբողջականության խախտում»,- ասված է ՉԺՀ արտգործնախարարության հայտարարության մեջ։
Պեկինը Վիլնյուսի նման գործողությունները դիտարկում է որպես «Մեկ Չինաստան» սկզբունքի խախտում, որի պահպանումը պարտադիր պայման է երկու երկրների համագործակցության համար: