Սյունիքի մարզի Որոտան-Խոտ ավտոճանապարհի մի հատվածի շինարարությունը հաջորդ շաբաթ կվերսկսվի. «Լուրերին» հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտից»:
Սողանքային տեղամասով պայմանավորված՝ նախագծային փոփոխությունների անհրաժեշտություն էր առաջացել՝ հայտնել է կառույցը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է արդեն մի քանի ամիս շինարարությունը դադարեցվել:
Սողանքային հատվածը շրջանցելու համար նախագծային աշխատանքներն արդեն ավարտվել են:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան