Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բաշար Ասադի բանակցություններ չեն նախատեսվում:
«Սիրիայի հետ ուղիղ շփումների մասին խոսք լինել չի կարող։ Բանակցություններ են սկսվել հատուկ ծառայությունների գծով»,- ասել է Չավուշօղլուն՝ պատասխանելով Էրդողանի և Ասադի հնարավոր հեռախոսազրույցի մասին հարցին։
Թուրք նախարարը հավելել է, որ Բելգրադում հանդիպել է Սիրիայի ԱԳ նախարարի հետ։
«Կարճ հանդիպում ունեցանք։ Ես ասացի, որ երկիրը պետք է մաքրվի ահաբեկիչներից, և Սիրիայում խաղաղություն ապահովվի ընդդիմության և Ասադի ռեժիմի միջև։ Այլ շփումներ չենք ունեցել»,- հայտնել է Չավուշօղլուն։