Եվրամիության Խորհրդում նախագահող Չեխիան օգոստոսի վերջին Պրահայում ոչ պաշտոնական հանդիպմանը նախաձեռնել է իր գործընկերների հետ քննարկում Ռուսաստանի քաղաքացիների համար Շենգենյան վիզաների տրամադրման արգելք սահմանելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել է France Press գործակալությունը՝ վկայակոչելով Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկուն։
«ԵՄ անդամ բոլոր պետությունների կողմից ռուսաստանցիներին վիզաների տրամադրման ամբողջական արգելքը կարող է ևս մեկ արդյունավետ պատժամիջոց լինել Ռուսաստանի դեմ»,- մեջբերում է գործակալությունը նախարարի խոսքը։
Ինչպես գրում է AFP-ն, Չեխիայի ԱԳ նախարարը պետք է համոզի նման միջոցի անհրաժեշտությունը ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելին: