Շվեդիան համաձայնել է կատարել Անկարայի պայմանները և արտահանձնել է Թուրքիայի քաղաքացուն, որպեսզի վերջինս հավանություն տա ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի անդամակցությանը՝ հայտնել է Reuters գործակալությունը։
«Խոսքը 2013 թ. և 2016 թ. խարդախության համար դատապարտված Թուրքիայի քաղաքացու մասին է»,- հայտնել է Շվեդիայի արդարադատության նախարար Մորգան Յոհանսոնը: Վերջինս մեղադրվում էր բանկային քարտերի հետ կապված խարդախության համար և Թուրքիայի իշխանությունների կողմից հեռակա կարգով դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման։
Քրդական արմատներ ունեցող ձերբակալվածը Շվեդիայի իշխանություններին ավելի վաղ հայտարարել էր, որ իրեն դատապարտել են կրոնական պատճառներով ժամկետային ծառայությունից հրաժարվելու համար։
Հայտնի չէ՝ արդյոք նա Անկարայի կողմից հաստատված պարտադիր արտահանձնման ենթակա անձանց ցուցակում ընդգրկվա՞ծ է, թե՞ ոչ։