Փոփոխություններ՝ փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման և ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական օժանդակության ծրագրերում: Շահառուների համար, որոնք տարբեր պատճառներով չեն հասցրել անասնաշենքը կամ ջերմատունը շահագործման հանձնել, փոխհատուցման ժամկետը կերկարաձգվի:
Իռա Փանոսյան (ՀՀ ԷՆ գյուղատնտեսական ծրագրերի մշակման վարչության պետ) - Նախագծի փոփոխությունը հնարավորություն կտա տնտեսվարողներին, որ կարողանան ավարտել իրենց կիսատ թողած աշխատանքները, ներդրումներն ամբողջովին իրականացնեն և ստանան համապատասխան չափով փոխհատուցում՝ կախված իրենց ներդրած մոդելից:
Ծրագրի նպատակն է նոր տեխնոլոգիաների միջոցով բարձրացնել արտադրողականությունը գյուղատնտեսությունում և անասնապահությունում և խնայել ռեսուրսները:
Իռա Փանոսյան - Դիտարկվում է 3 մոդել: 130-ից մինչև 451 և ավելի ք. մ արտադրական տարածքով:
Նորագույն տեխնոլոգիաներով ջերմատնային տնտեսությունների կառուցման կամ վերակառուցման դեպքում պետությունը փոխհատուցում է 5,5 մլն-ից մինչև 17,5 մլն դրամ։
Իռա Փանոսյան - Ունենք կնքված շուրջ 46 պայմանագիր, սակայն փոխհատուցում են ստացել 19-ը, իսկ խելացի անասնաշենքերի ծրագրի մասնակից 90 տնտեսվարողից փոխհատուցում է ստացել 47-ը:
Մեկ այլ փոփոխությամբ պետությունը նոր հնարավորություն է տալիս այն տնտեսվարողներին, որոնք ցանկանում են խելացի անասնաշենք կառուցել, սակայն սկզբնական գումարի ներդրման խնդիր ունեն:
Իռա Փանոսյան - Այն տնտեսվարողները, որոնք չեն կարող օգտվել փոխհատուցման երկրորդ բաղադրիչից, կարող են դիմել երկրորդ բաղադրիչին, 2 տոկոսով վարկ վերցնել և 5 տարի մարման ժամկետով կկարողանան իրենց անասնաշենքը կառուցեն:
Ջերմատնային տնտեսությունների ծրագիրը կավարտվի մինչև այս տարվա դեկտեմբեր, անասնաշենքերինը՝ մինչև հաջորդ տարեվերջ:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան