Գործադիրի որոշմամբ Կառավարության պահուստային ֆոնդից 408 մլն դրամ կհատկացվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողների ֆինանսական վիճակի բարելավման նպատակով:
Նախնական տվյալներով՝ միջոցառման պոտենցիալ շահառու կլինի 816 զինծառայող: