Հայաստանում Իրանի դեսպանությունից այսօր հայտնել են, որ Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոս է նշանակվել Աբեդին Վարամինը:
Հիշեցնենք, որ Իրանի կառավարությունը Սյունիքում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին որոշում կայացրել էր դեռ 2021-ի դեկտեմբերին, սակայն հյուպատոսությունը դեռ պաշտոնապես չի բացվել: