Էստոնիայի իշխանությունները որոշել են փակել սահմանը Ռուսաստանի քաղաքացիների համար, որոնց ավելի վաղ հանրապետությունը Շենգենյան վիզա է տրամադրել: Դա արվելու է որոշ բացառություններով՝ հայտնել են Էստոնիայի ԱԳՆ-ից։ Նշվում է, որ այդ որոշումը կվերաբերի ՌԴ 50 հազար քաղաքացու:
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչն էլ, պատասխանելով ռուս զբոսաշրջիկներին վիզաների տրամադրման հնարավոր դադարեցման մասին հարցին, նշել է, որ Եվրամիության երկրները ներկայումս քննարկում են այդ հարցը:
Նրա խոսքով՝ ԵՄ երկրները միշտ պետք է վիզա տրամադրեն քաղաքացիների մի քանի խմբի՝ ԵՄ քաղաքացիների ընտանիքի անդամներին, լրագրողներին, հումանիտար ոլորտի աշխատողներին։