Այսօր Ուկրաինայի Զինված ուժերը զանգվածային գնդակոծության է ենթարկել Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքը և Էներգոդար քաղաքը:
Հրետանային հարվածները չեն հանգեցրել էներգաբլոկներում հրդեհների՝ ТАСС-ին հայտնել են Էներգոդար քաղաքի ռազմաքաղաքացիական վարչակազմից: Նշվում է, սակայն, որ Ուկրաինայի ԶՈՒ հրետակոծությունից հետո այրվում է մոտակա դաշտը:
Ուկրաինական կողմն իր հերթին հայտնել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ին և ատոմային օբյեկտի մոտ գտնվող տարածքներին հարվածներ հասցնողը ռուսական կողմն է: