Թայվանը մերժում է «մեկ երկիր, երկու համակարգ» մոդելը, որը Պեկինն առաջարկել է այս շաբաթ ավելի վաղ հրապարակված «Սպիտակ գրքում»: Այդ մասին հայտնել է Թայվանի ԱԳՆ ներկայացուցիչ Ջոան Օուն՝ փոխանցում է Reuters-ը։
«Թայվանը վճռականորեն մերժում է «մեկ երկիր, երկու համակարգ» գաղափարը։ Միայն Թայվանի ժողովուրդը կարող է որոշել իր ապագան»,- հայտարարել է պաշտոնյան։
Օգոստոսի 10-ին հրապարակված «Սպիտակ գրքում» ՉԺՀ իշխանությունները չեն բացառել Թայվանում ուժային սցենարի կիրառումը՝ վերամիավորմանն ուղղված խաղաղ ջանքերի առաջխաղացման բացակայության դեպքում: Մասնավորապես, նշվում է, որ նման որոշում կարող է կայացվել արտաքին ուժերի հնարավոր միջամտության դեպքում, որոնք պաշտպանում են կղզու անկախությունը: