Առաջարկվում է «Պետական բյուջեի մասին» օրենքում կատարել լրացումներ և փոփոխություններ և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացվելիք գումարով հանրապետության երեք հատվածներում իրականացնել ճանապարհաշինական աշխատանքներ: Նախագիծը ներկայացվեց Կառավարության նիստի ընթացքում:
Նշված ճանապարհահատվածներից մեկը Տաթև-Աղվանին է: 17.5 կմ հատվածում առաջ եկած թերությունները վերացվել են:
«Հիմա այդտեղ վերին շերտ է տեղադրվում, և այդ վերին շերտի տեղադրման համար գումար է պետք հատկացնել»,- ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Ընդհանուր առմամբ 2 միլիարդ 734 միլիոն դրամ է նախատեսված, որից 2 միլիարդ 689-ը շինարարության համար է, 25 միլիոնը՝ տեխնիկական հսկողության, 19 միլիոն դրամը՝ հեղինակային հսկողության: