Ռուսաստանի քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրումն արգելելու մասին առաջարկը Եվրամիությունում քննարկման է ներկայացվել: Բեռլինն այն ընդունել է ի գիտություն, սակայն առայժմ մտադիր չէ գնահատել հնարավոր արդյունքները: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշթրայթը։
«Որոշ երկրներ նախագիծը ներկայացրել են ԵՄ-ի քննարկմանը, այն օրակարգում է։ Գերմանիայի կառավարությունն այժմ պետք է դրա շուրջ քննարկումներ անցկացնի կառավարության անդամների շրջանում և ԵՄ-ի ներսում: Այդ քննարկումները չեն ավարտվել, ուստի ես չեմ կարող հայտնել միջանկյալ արդյունքների մասին», - ասել է Հեբեշթրայթը։