ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը խիստ կարևորում է վերահսկողության իրականացումը կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության ապահովման և հանրային առողջության մակարդակի բարձրացման տեսանկյունից։
Օգոստոսի 10-ից մեկնարկել է թարմ մսի վաճառքի ուժեղացված վերահսկողությունը, որին անձամբ մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Վերահսկողությունն իրականացվում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության տեսուչների կողմից։
Մսի վաճառքի ուժեղացված վերահսկողության նպատակն է էապես նվազեցնել Հայաստանում անօրինական ձևով մորթի ենթարկված մսի շրջանառությունը։
Վերահսկողության ուժեղացումն անժամկետ է։