Հիացած եմ, հպարտանում եմ, շատ ոգևորված եմ ու համարում եմ սա պատմական հաջողություն երկարատև դադարից հետո: Վստահ եմ, որ մեր սպորտային ապագան շատ վառ է լինելու: Այդ մասին օդանավակայանում լրագրողներին ասաց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը:
«Լինելով լավատես մարդ՝ ես անկեղծորեն մտածում էի, որ եթե մենք հնգյակ մտնեինք՝ շատ լավ կլինի, համարում էի դա շատ լուրջ արդյունք, բայց տղաներն ապացուցեցին, որ թիմում պարտադիր չէ շատ վառ աստղի առկայությունը»:
Նրա խոսքով՝ թիմը հաջողության է հասնում, երբ օրգանապես զգում են միմյանց, երբ հասկանում են՝ ինչ են անում, և թիմային գնում են դեպի այդ հաջողությունը:
«Վերջին տուրը ամենագեղեցիկ և վառ ապացույցն էր, թե թիմն ինչպես պետք է խաղա»,- նշեց Կարեն Գիլոյանը: