Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան Եվրոպական միության և «Մեծ յոթնյակի» երկրներին կոչ է արել դադարեցնել Ռուսաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը:
«Նախագահ Զելենսկու պնդումը լիովին ճիշտ է. ռուսաստանցիները հիմնականում աջակցում են Ուկրաինայի դեմ պատերազմին։ Նրանք պետք է զրկվեն միջազգային սահմանները հատելու իրավունքից, քանի դեռ չեն սովորել հարգել դրանք»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կուլեբան։
Ավելի վաղ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշթրայթը հայտնել էր, որ Ռուսաստանի քաղաքացիներին շենգենյան վիզաների տրամադրումն արգելելու մասին առաջարկը Եվրամիությունում քննարկման է ներկայացվել: