«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ կցորդով տրանսպորտային միջոցի կողաշրջման հետևանքով խաթարվել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական ավտոճանապարհի 341-342-րդ կիլոմետրի երթևեկությունը։ Իրականացվում են կողաշրջված մեքենայի դուրսբերման աշխատանքներ։
Միջոցներ են ձեռնարկվում ավտոճանապարհի անցանելիությունը վերականգնելու ուղղությամբ։
Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը պատճառված անհարմարության համար, նշվախ է հաղորդագրությունում: