ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական սարքավորումներ կտրամադրի այնքան, որքան կպահանջվի պաշտպանության համար՝ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:
«ԱՄՆ-ն զգալի օգնություն է ցուցաբերել Ուկրաինայի անվտանգությանը։ Բայց մենք մոտ 50 երկրների շարքում ենք, որոնք միասին աշխատում են ռեսուրսներ գտնելու ուղղությամբ։ Մենք տրամադրված ենք օգնել Ուկրաինային, տրամադրել նրան սարքավորումներ և տեխնիկա, որ երկիրը պաշտպանի իր տարածքը: Մենք դա կանենք այնքան, որքան կպահանջվի»,- ասել է Պենտագոնի ղեկավարը։