Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կոնիայում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որն այնտեղ է ժամանել՝ մասնակցելու Իսլամական համերաշխության հինգերորդ խաղերի բացման արարողությանը:
Հանդիպումն անցել է մամուլի համար փակ ռեժիմով։
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները մտքեր են փոխանակել տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և ռազմական ոլորտում համագործակցության շուրջ: Անդրադարձ է եղել տարածաշրջանային վերջին զարգացումներին: