Օգոստոսի 10-ին Կատարում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի օրենսդիր մարմնի՝ Մաջլիս ալ-Շուրայի (Խորհրդատվական խորհուրդ) փոխխոսնակ տիկին Համդա Բինթ Հասան բն Աբդալռահման ալ-Սուլեյթիի հետ։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև միջխորհրդարանական համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը, բարեկամության խմբերի միջև շփումների ակտիվացմանը, խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունների խթանմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։