Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կոնիայում ընդունել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության նախագահ Էրսին Թաթարին:
Հանդիպմանը ընդգծվել է Թուրքիայում Իսլամական համերաշխության հինգերորդ խաղերի անցկացման կարևորությունը «թյուրքական աշխարհում ժողովուրդների միջև կապերի ամրապնդման համար»: Անդրադարձ է կատարվել նաև թյուրքական պետությունների կրթական, մշակութային, հումանիտար և սպորտի ոլորտներում համագործակցության ընդլայնմանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունն առաջին անգամ այցելել էր ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոս: