Ղազախստանի կառավարությունը հաստատել է Թուրքիայի կառավարության հետ ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության մասին արձանագրությունը։
Փաստաթղթում ասվում է, որ կողմերը կփոխանակեն հետախուզական ռազմական տեղեկատվություն և փորձագիտական գնահատականներ արդիական թեմաների վերաբերյալ:
Բացի այդ, Ղազախստանն ու Թուրքիան տարածաշրջանի կամ այն պետության ռազմաքաղաքական իրադրության մշտադիտարկում կանցկացնեն, որը սպառնալիք է ներկայացնում կողմերից մեկի անվտանգությանը:
Արձանագրության համաձայն՝ հետախուզական ռազմական տեղեկատվության փոխանակումը կիրականացվի ռազմական անձնակազմի հանդիպումների ժամանակ կամ դիվանագիտական խողովակներով:
Նշվում է, որ ստացված տեղեկությունները չեն կարող փոխանցվել երրորդ կողմի՝ առանց տեղեկությունը տրամադրող կողմի գրավոր համաձայնության։